Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Խելագարություն ռուսական ձևով

Խելագարություն ռուսական ձևով
11.02.2014 | 12:22

ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» աշխատակիցները թանգարաններին կառաջարկեն երեխաներից թաքցնել «մերկ» արձաններն ու նկարները: Մինչև 2015 թ. ծառայությունը մշակելու է «արվեստի գործերի ցուցադրության մեթոդական առաջարկներ՝ տարիքային սահմանը հաշվի առնելով»:

Համաձայն «Առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքի՝ դրա գործողությունը չի տարածվում «հասարակության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեք ունեցող տեղեկատվական արտադրանքի» վրա:
2013 թ. «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն արգելի երեխաներին ծանոթանալ «հասուն» արվեստի գործերին: Սակայն 2014-2017 թթ. թիրախային ծրագրում ծառայության մասնագետներն առաջարկում են թանգարանների համար այդ թեմայով առաջարկներ մշակել:
«Ռոսկոմնադզորն» առաջարկում է «ժամանակակից արվեստի ոլորտում երեխաների և անչափահասների տեղեկատվական անվտանգության ապահովման» հարցում առաջարկներ պատրաստել և անգամ «Զգույշ, արվեստ է» վերնագրված մենագրություն հրատարակել:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ